Գեղարքունիքի պարեկները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել
Փետրվարի 10-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Գեղարքունիքի պարեկների ուշադրությունը գրավել էր Սևան քաղաքի Շահումյան փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի մի մեքենա. նրանում գտնվող երեք երիտասարդի վարքագիծը կասկածելի էր թվացել: Պարզվեց, որ երեքն էլ Սևանի բնակիչ են՝ 26, 25 և 23 տարեկան: Երիտասարդները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով ձերբակալվեցին և տեղափոխվեցին ոստիկանության Սևանի բաժին: 23-ամյա երիտասարդի խուզարկությամբ ոստիկանները հայտնաբերեցին մարիխուանայի նմանվող զանգվածներ: Ձերբակալվածը հայտնեց, որ դրանք մարիխուանա են, ձեռք էր բերել տելեգրամյան ալիքներից մեկով: Ձերբակալման պահին պարեկները նկատել էին, որ նա փողոց էր նետել ևս մեկ փաթեթ և 3 կաթուցիչ: Պարզվեց նաև, որ 23-ամյա երիտասարդը թմրանյութից իրացրել էր մեքենայում գտնվող երիտասարդներին:
Նախաքննությունը շարունակվում է: