1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գեղարքունիքի մարզի պարեկները մեքենաներում թմրանյութ են հայտնաբերել

Նոյեմբերի 22-ին Գեղարքունիքի մարզի պարեկները լուսային անսարքության պատճառով Երևան-Իջևան ճանապարհին կանգնեցրել են Ողջաբերդ գյուղի 31-ամյա բնակչի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենան: Մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի մասում պարեկները նկատել են կանեփանման զանգված: Վարորդը զանգվածը ներկայացրել է իրավապահներին և հայտնել, որ թմրանյութ է, անձնական օգտագործման համար պատրաստել է վայրաճ բույսերից: Թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով վարորդը և համագյուղացի 35-ամյա ուղևորը ներկայացվել են ոստիկանության Սևանի բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Նոյեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզի պարեկները Վարդենիսի Մյասնիկյան փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են 18-ամյա մի երիտասարդի վարած «Լադա» մակնիշի ավտոմեքենան: Մեքենայից իջնելիս վարդենիսցի երիտասարդը գրպանից նետել է թղթե փաթեթ ու կաթուցիչ: Պարեկները թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով երիտասարդին ձերբակալել ու տեղափոխել են ոստիկանության Վարդենիսի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է փաթեթը, որի մեջ 4 գրամից ավելի մարիխուանայի նմանվող զանգված կար: Ձերբակալվածը հայտնել է, որ փաթեթում թմրանյութ է, որը պատրաստել է վայրաճ բույսերից՝ իր օգտագործման համար:
Դեպքերի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են: