Հարձակում Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում. ոստիկանները բերման են ենթարկել երկու տղամարդու
Հուլիսի 15-ին, ժամը 05.27-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել 37-ամյա մի տղամարդ և հայտնել, որ Սուրբ Սարգիս եկեղեցու գետնանցումում երկու հոգի խմած, դանակով հարձակվել են իր վրա և քարերով հարվածել: 
Ժամը 05.30-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի ծառայողները նշված վայրից բերման են ենթարկել 33 և 41-ամյա երկու տղամարդու: 
Մեկնած օպերատիվ խումբը գետնանցումում հայտնաբերել է ծալովի դանակ: 
Նշանակվել է փորձաքննություն: 
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					