1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գերեզմանատանը հայտնաբերված 36-ամյա տղամարդը հետախուզվում էր ՀՀ և ՌԴ քրեական օրենսգրքերի մի շարք հոդվածների մեղադրանքով

Գերեզմանատանը հայտնաբերված 36-ամյա տղամարդը հետախուզվում էր ՀՀ և ՌԴ քրեական օրենսգրքերի մի շարք հոդվածների մեղադրանքով

Ոստիկանության Արաբկիրի բաժնի և Երևան քաղաքի վարչության ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 26-ին Կոտայքի մարզի Զովունի գյուղի գերեզմանատանը հայտնաբերվել և Արաբկիրի բաժին բերման է ենթարկվել 36-ամյա Արթուր Ա.-ն, որը 2020 թ. հունիսի 15-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 176-րդ (Կողոպուտը), 177-րդ (Գողությունը), 185-րդ (Գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը), 34-104-րդ (Սպանության փորձը) և 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հոդվածների մեղադրանքով: Արթուր Ա.-ն նաև 2020 թ. դեկտեմբերի 2-ից ՌԴ Կրասնոդար քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր սպանության փորձի մեղադրանքով:
Անձնական խուզարկությամբ Արթուր Ա.-ի մոտից հայտնաբերվել է «ԱԿՄ» տիպի ինքնաձիգ և պահեստատուփ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 30 մարտական փամփուշտներով:
Խափանման միջոցը՝ կալանք:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: