ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Վեճ և դանակահարություն եղբայրական գերեզմանոցում

Վեճ և դանակահարություն եղբայրական գերեզմանոցում

Ապրիլի 25-ին, ժամը 00.15-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած- ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 62-ամյա տղամարդ: Հիվանդանոց մեկնած Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Քաջարան քաղաքի եղբայրական գերեզմանոցում ընտանեկան հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է եղբոր փեսան:
35-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Քաջարանի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: