Գերմանիայի իրավապահների կողմից հետախուզվողը ներկայացավ Վաղարշապատի բաժին
Ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 24-ին բաժին է ներկայացել 30-ամյա Էդվարդ Ն.-ն, որը հունվարի 15-ից Գերմանիայում Ինտերպոլի ԱԿԲ կողմից հետախուզվում էր թմրանյութերի մասին օրենքը խախտելու մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ կալանք:
Հայտնաբերման մասին հայտնվել է հետախուզումը նախաձեռնողին:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
