Հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահների կողմից
23.02.2017 12:51
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, փետրվարի 22-ին, ժամը 13.45-ին, «Բավրա» սահմանային անցակետից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Սուրեն Ջ.-ն, որը 2016թ. հունվարի 28-ից «Ինտերպոլի» կողմից հետախուզման մեջ էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության քրեական օրենսգրքի 249, 250 և 25 հոդ. /կողոպուտ/ մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: