Հետախուզվում էր Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահների կողմից
24.01.2018 14:25
Հետախուզվողի հայտնաբերում

Հունվարի 23-ին, ժամը 18.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և բերման են ենթարկել Ուկրաինայի քաղաքացի, 1978 թ. ծնված Անդրեյ Մ.-ին, որը 2016թ. դեկտեմբերի 23-ից միջազգային մակարդակով հետախուզվում էր ԳԴՀ իրավապահ մարմինների կողմից` նշված երկրի հարկային օրենսգրքի 374 հոդվածի (կառավարության դեմ ուղղված խարդախություն) 1-ին և 2-րդ մասերի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: