ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գերմանիայի իրավապահների կողմից սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին «Զվարթնոց» օդանավակայանում

Մայիսի 11-ին, ժամը 09.00-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի ծառայողները օդանավակայանում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1984 թ. ծնված Արթուր Ք.-ին, որը 2014 թ. դեկտեմբերի 18-ից Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավապահ մարմինների կողմից միջազգային մակարդակով հետախուզվում էր ԳԴՀ քրեական օրենսգրքի 22, 23, 52 և 212-րդ հոդվածների /սպանության փորձ/ մեղադրանքով:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: