Գիշերվա 3-ին՝ Հանրապետության հրապարակում
Հունիսի 9-ին, ժամը 3.00-ին, Երևանի Հանրապետության հրապարակից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման է ենթարկվել 1983 թ. ծնված Կամո Զ-ն, ով հունիսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի (Թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 1-ին մասի մեղադրանքով:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
