Գիշերային ակումբում խուլիգանություն հրահրողները չեն ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին
Մարտի 3-ին, ժամը 05.30-ի սահմաններում, Երևանի Վարդանանց փողոցում գտնվող կարաոկե-ակումբում 5 երիտասարդներ վիճաբանել են միմյանց հետ, ակումբի դիմաց հարվածել իրար, իսկ երբ ոստիկանության ՊՊԳՎ Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայողը փորձել է կանխել միջադեպը, երիտասարդները չեն ենթարկվել նրա օրինական պահանջներին: Ոստիկանը ռադիոկապով օգնություն է խնդրել, քիչ անց դեպքի վայր են հասել ՊՊԳՎ Կենտրոնականի պահպանության բաժնի ծառայողները, սակայն երիտասարդները չեն ենթարկվել նրանց օրինական պահանջներին:
Ոստիկանության Մարաշի բաժանմունք բերման են ենթարկվել 1984 թ. ծնված Ժորա Ղ.-ն, 1986 թ. ծնված Վահան Բ.-ն, 1990 թ. ծնված Արմեն Մ.-ն, 1989 թ. ծնված Անդրանիկ Գ.-ն և 1986 թ. ծնված Արա Ք.-ն, որոնք բերման ենթարկվելիս խոչընդոտել են ոստիկաններին, սպառնացել, հայհոյանքներ տվել, իսկ Արա Ք.-ն գլխով հարվածել է ոստիկանի գլխին, Մարաշի բաժանմունքում էլ դիտավորությամբ հարվածել և կոտրել է միջանցքի մուտքի դռան ապակին:
Բերման ենթարկվածները բաժանմունքում շարունակել են ագրեսիվ վարքագիծ դրսևորել, հայհոյել են և տևական ժամանակով խանգարել բաժանմունքի բնականոն աշխատանքը:
Նշանակվել են դատաբժշկական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Կատարվում է հետաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: