Ոստիկանները հայտնաբերել են գիշերային ակումբում տեղի ունեցած ծեծկռտուքի մասնակիցներից մեկին
Հոկտեմբերի 8-ին, ժամը 03.30-ին, 1977 թ. ծնված Արման Բ.-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ նույն օրը, ժամը 02.30-ին, Երևանի Խանջյան փողոցում գտնվող ակումբներից մեկում, վիճաբանության ժամանակ, անհայտ անձինք ձեռքերով և ոտքերով հարվածներ են հասցրել իր դեմքին, գլխին և մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով վնասվածքներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անհայտ անձանցից մեկը 1991 թ. ծնված Դավիթ Մ.-ն է, որը բացատրական աշխատանքների շնորհիվ` հոկտեմբերի 11-ին, ժամը 18.30-ին, ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: