1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Խուլիգանություն գիշերային ակումբում. Մասիսի ոստիկանների բացահայտումը

Խուլիգանություն գիշերային ակումբում. Մասիսի ոստիկանների բացահայտումը

Ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ սեպտեմբերի 30-ին, ժամը 22.30-ի սահմաններում, Հայանիստ գյուղի Հայկ Բժշկյանց փողոցի գիշերային ակումբում վիճաբանություն էր եղել Արմավիրի մարզի Արևաշատ գյուղի 34-ամյա մի բնակչի և երևանցի երկու եղբայրների միջև: Վիճաբանությունն այնուհետև շարունակվել էր դրսում: Եղբայրները ծեծի էին ենթարկել 34-ամյա արևաշատցուն՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ըստ ստացված տեղեկության՝ եղբայրները խուլիգանությունը կատարել էին գազային ատրճանակի գործադրմամբ:
Դեպքի առթիվ հոկտեմբերի 1-ին Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Հոկտեմբերի 10-ին 28-ամյա եղբայրները հայտնաբերվել և ներկայացվել են Մասիսի քննչական բաժին: Նրանք ձերբակալվել են: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գազային ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: