ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գիշերային անծանոթներ՝ ոսկու արտադրության ձեռնարկության տարածքում

07.02.2015 11:40 Գողություն

Փետրվարի 6-ին, ժամը 05.00-ին, ոստիկանության Արարատի բաժնին կից պահպանության բաժնի դասակի հրամանատարը զեկուցագիր է ներկայացրել, որ ժամը 04.40-ի սահմաններում Արարատի ոսկու արտադրության ձեռնարկության տարածքում վերակարգի ստուգման ժամանակ ցանկապատից ներս` գլխավոր արտադրամասի լուսամուտի մոտ, նկատել է երկու անծանոթ քաղաքացու և անմիջապես ահազանգել ոստիկանության Արարատի բաժանմունք:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրից բերման է ենթարկել 1986 թ. ծնված Լևոն Ս.-ին և 1987 թ. ծնված Վոլոդյա Բ.-ին:
Պարզվել է, որ նրանք մուտք գործելով նշված տարածք՝ փորձել են գողանալ պղնձյա մալուխ:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: