ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Գիշերային ծառայություն իրականացրած ՊՊԾ ոստիկանները հետապնդել ու բռնել են գողին․ նա ձերբակալվել է

30.07.2020 17:49 Գողություն

Հուլիսի 28-ին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի ծառայողները գիշերային ծառայության ընթացքում Սայաթ-Նովայի պողոտայում նկատել են մի երիտասարդի, որը տեսնելով իրենց` փախել էր։
Ոստիկանները հետապնդել են երիտասարդին, Թումանյան փողոցում հայտնաբերել և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին։
Բաժնում ճշտվեց երիտասարդի ինքնությունը՝ Սարի թաղի 20-ամյա բնակիչ։ Պարզվեց, որ երիտասարդը բռնվելուց րոպեներ առաջ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր Սայաթ-Նովայի պողոտայի սրճարաններից մեկի դուռը և սրահից հափշտակել պլանշետ։
Տուժողից ընդունվել է հաղորդում։
Գողոնը հայտնաբերվել է։
20-ամյա երիտասարդը ձերբակալված է։
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: