ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գիշերային ծեծկռտուքի մասնակիցները հրաժարվել են հաղորդում տալուց և դատաբժշկական փորձաքննությունից

Հոկտեմբերի 5-ին, գիշերը ժամը ժամը 04.00-ի սահմաններում, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ գումարտակի և Արաբկիրի բաժնի ծառայողները Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկի մոտ նկատել են իրար հետ վիճաբանող երեք երիտասարդների: Ձեռքերով միմյանց հարվածներ հասցնելու ընթացքում նրանցից մեկի մոտից գետնին է ընկել կռփազենք:
1996 թ. ծնված Վահագն Ս.-ն (կռփազենքը եղել է նրա մոտ), 1987 թ. ծնված Գառնիկ Ս.-ն և 1993 թ. ծնված Դավիթ Փ.-ն բերման են ենթարկվել ոստիկանություն:
Նրանք հրաժարվել են հաղորդում տալուց և դատաբժշկական փորձաքննությունից:
Նշանակվել է դատաքրեագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: