ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Գիշերային գողին հայտնաբերեցին

06.02.2015 16:42 Գողություն

Փետրվարի 5-ին, ժամը 10.05-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կետրոն է զանգահարել 1990 թ. ծնված Հայկ Մ.-ն և հայտնել, որ իրենց շենքի բակում կայանված իր և իր ավտոմեքենայի կողքին կայանված ավտոմեքենաները թալանել են:
Պարզվել է, որ գիշերը Հայկ Մ.-ի «ՎԱԶ-21063» մակնիշի ավտոմեքենայի փոքր պատուհանը բացելով՝ սրահից գողացել «Սոնի» ձայնարկիչ, 2 նվագարկիչ, 1.000 դրամ, օծանելիք և փոխանցման տուփի մոտ տեղադրված պլաստմասե պաշտպանիչ` պատճառելով 50.000 դրամի նյութական վնաս:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ նույն բակում կայանված, 1983 թ. ծնված Սասուն Ա.-ին պատկանող «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայից գողացել են 1.000 դրամ, օծանելիք և դանակ, որից հետո բացելով շարժիչի ծածկոցը և տեսնելով, որ մարտկոցը բացակայում է` հեռացել են:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նույն օրը, ժամը 17.50-ին, բաժին բերման է ենթարկվել 1989 թ. ծնված Վազգեն Գ.-ն և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը հայտնաբերվել և վերցվել է ապրանքագիտական փորձաքննության ներկայացնելու համար:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: