Գիշերը անասնագոմից 7 ոչխար գողացողին ձերբակալեցին
23.03.2015 16:54
Գողություն
Մարտի 20-ին, ժամը 10.50-ին, 1942 թ. ծնված Սարգիս Ա.-ն ոստիկանության Ամասիայի բաժնում հաղորդում է տվել, որ գիշերը բաց դռնից մտնելով տանը կից անասնագոմ՝ գողացել են 7 գլուխ ոչխար` պատճառելով 490.000 դրամի նյութական վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1987 թ. ծնված, նախկինում դատված Շալիկո Խ.-ն:
Գողոնն առգրավված է:
Շալիկո Խ.-ն ձերբակալված է:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: