ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գիշերային կողոպտիչը հայտնաբերվեց

03.09.2015 10:49 Կողոպուտ

Օգոստոսի 12-ի գիշերը ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ 1949 թ. ծնված Միխայել Ո.-ին Անդրանիկի փողոցի 66/4 հասցեում գործող սրճարանի մոտ կողոպտել են:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել էր, որ ժամը 02.05-ին նշված վայրում անհայտ անձը բացահայտ հափշտակել էր Միխայել Ո.-ի ձեռքի պայուսակը, որի մեջ եղել էին փաստաթղթեր, բանալիներ և դրամապանակ, որում կար 100 դոլար և 156.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 23.40-ին, բերման է ենթարկվել 1993 թ. ծնված Ռաֆիկ Հ.-ն, ով խոստովանել է, որ կողոպուտը կատարել է ինքը:
Գողոնը մասամբ հայտնաբերված է:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: