Հետախուզվողին հայտնաբերեցին Երևանի Անդրանիկի փողոցի բնակարաններից մեկում
18.12.2015 11:06
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողները Երևանի Անդրանիկի փողոցի 57 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել և ՔՀԳՎ բերման են ենթարկել 1975 թ. ծնված Արման Բ.-ին, ով նոյեմբերի 19-ից ոստիկանության Արտաշատի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քր. օր.-ի 177 հոդվածի (Դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելը) 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով նախատեսված հանցագործություն կատարելու համար:
Խափանման միջոցը՝ կալանք:
Արման Բ.-ն փոխանցվել է Մալաթիայի բաժնի ծառայողներին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: