ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

Հիվանդանոց՝ շմոլ գազի թունավորումով

13.01.2016 11:50 Թունավորում

Հունվարի 12-ին, ժամը 23.30-ին, հիվանդանոցից ոստիկանության Արտաշատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են ընդունվել 1988 թ. ծնված Սոնյա Ղ.-ն, 2009 թ. ծնված Արարատ Ղ.-ն և 1972 թ. ծնված Թագուհի Ե.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 22.00-ի սահմաններում, վերջիններս թունավորվել են Սոնյա Ղ.-ի տան խոհանոցում գազի կաթսայի ծխատարից տեղի ունեցած արտահոսքի հետևանքով:
Հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 12-ին, ժամը 04.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է ստացվել, որ «էկզոգեն թունավորում, անհայտ էթիոլոգիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1969 թ. ծնված Սուսաննա Խ.-ն, 1993 թ. ծնված Սոս Խ.-ն և 1998 թ. ծնված Անի Գ.-ն:
Պարզվել է, որ նրանք հունվարի 11-ին, ժամը 22.00-ի սահմաններում, թունավորվել են իրենց տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված «շմոլ» գազից:
Կատարվում է քննություն:

***
Հունվարի 12-ին, ժամը 22-40-ին, հիվանդանոցից ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1951 թ. ծնված Լարիսա Մ.-ն, 1990 թ. ծնված Լիանա Մ.-ն, 2011 թ. ծնված Լիլիթ Մ.-ն և 2009 թ. ծնված Լարիսա Մ.-ն:
Վերջիններս բուժօգնություն ստանալուց հետո վերադարձել են տուն:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: