Գյուղապետարանի ավտոմեքենան փախցնողները ոստիկանությունում
08.11.2013 12:07
ԱՄՏ-ի փախցնել
Նոյեմբերի 6-ին, ժամը 15.45-ին, ոստիկանության Ստեփանավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.40-ի սահմաններում փախցրել են Հոբարձի գյուղի գյուղապետարանի մոտ կայանված, գյուղապետարանի հաշվեկշռում գտնվող «ՎԱԶ-21213» մակնիշի ավտոմեքենան:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ ժամը 16.55-ին նշված ավտոմեքենան հայտնաբերվել է Ստեփանավանի Բաղրամյան փողոցի թիվ 121 շենքի մոտ:
Ավտոմեքենան վարողը` 1983 թ. ծնված Արսեն Դ.-ն, և ուղևորը` 1986 թ. ծնված Իշխան Լ.-ն, բերման են ենթարկվել բաժին:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: