Հայտնաբերվեց Աբովյան գյուղում
13.04.2018 13:56
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-միջոցառումների շնորհիվ ապրիլի 12-ին, ժամը 9.30-ին, Աբովյան գյուղում հայտնաբերել և բերման են ենթարկել 1990 թ. ծնված Շահեն Մ.-ին, որը 2017թ. հոկտեմբերի 26-ից ՌԴ Սերպուխով քաղաքի ոստիկանության բաժնի կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 327 հոդվածի (կեղծ փաստաթղթի օգտագործում) 3-րդ մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: