Գյումրիի տներից մեկում հետախուզվող է հայտնաբերվել
15.12.2014 11:31
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Մուշի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ դեկտեմբերի 13-ին, ժամը 11.20-ին, Գյումրի քաղաքի Գերցենի փողոցի տներից մեկում հայտնաբերվել և բերման է ենթարկվել 1962 թ. ծնված Լեռնիկ Մ.-ն, որը դեկտեմբերի 11-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 268 հոդվածի /թմրամիջոցների կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի/ 1-ին մասի մեղադրանքով:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: