Գյումրիում շմոլ գազից 8-ամյա երեխա է թունավորվել
21.01.2013 11:31
Թունավորում
Հունվարի 20-ին, ժամը 21.00-ին, Ավստրիական մանկական հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «շմոլ գազի թունավորում» ախտորոշմամբ Երևանյան խճուղու 159 շենքի թիվ 36 բնակարանից բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա Ջուլիետա Ամիրխանյանը:
Պարզվել է, որ երեխան թունավորվել է նույն օրը, ժամը 17.00-ի սահմաններում, խոհանոցի գազօջախից առաջացած շմոլ գազից:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: