Դժբախտ պատահար Գյումրիում
16.09.2021 16:35
ՃՏ պատահարներ
Սեպտեմբերի 16-ին, ժամը 10.45-ին, շտապօգնության կայանից հաղորդում է ստացվել, որ Գյումրի քաղաքի Հացիկի խճուղու ՍՊ ընկերության տարածքում քաղաքացին մնացել է ավտոմեքենայի արանքում: Դեպքի վայր մեկնած ոստիկանության Կումայրիի բաժնի օպերատիվ խումբը պարզել է, որ երբ ընկերության տարածքում կայանված «Վոլվո» ավտոմեքենայի վարորդ Արմեն Մուրադյանը կցորդիչի հետնամասում ստուգման աշխատանքներ էր կատարում, մեքենայի պնևմատիկ ամբարձիչը օդ է թողել, ինչի հետևանքով վարորդը մնացել է մեխանիզմների արանքում և մահացել: Նախապատրաստվում են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: