ՌԴ իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց Գյումրիում
21.10.2021 11:44
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության ՔՈԳՎ և Կումայրիի բաժնի ՔՀԲ ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 20-ին Գյումրի քաղաքի Ֆուրմանովի փողոցի 4-րդ նրբանցքի տներից մեկում հայտնաբերվել և Կումայրիի բաժին բերման է ենթարկվել 42-ամյա Արման Ս.-ն, որը 2020 թ. նոյեմբերի 4-ից ՌԴ Կիսլովոդսկ քաղաքի իրավապահների կողմից հետախուզվում էր բանդիտիզմի մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: