Գյումրի-Բավրա ճանապարհին մեքենաներ են բախվել
Մայիսի 14-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գյումրի-Բավրա ճանապարհի 18-րդ կմ-ին «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենան բախվել է «ԲՄՎ-3181» մակնիշի ավտոմեքենայի:
Վթարի հետևանքով «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի ուղևորը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
