ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գյուղի խանութից կատարված գողությունը բացահայտվեց

02.06.2016 09:50 Գողություն

Մայիսի 14-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Արտաշավան
գյուղում գտնվող խանութում գնումներ կատարելիս գողացել են 2 կացին, 25 մ ռետինե խողովակ և հեռացել «Լանդ կրաուզեր» մակնիշի ավտոմեքենայով` պատճառելով 70.000 դրամի վնաս:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 14-ին, ժամը 16.30-ի սահմաններում, 1983 թ. ծնված Ռազմիկ Թ.-ն` իր ընկերների` 1980 թ. ծնված Կորյուն Մ.-ի և 1976 թ. ծնված Տարոն Մ.-ի հետ նշված խանութից կատարել են գնումներ, որի ընթացքում Ռազմիկ Թ.-ն գողացել է 2 կացին և 25 մ ռետինե խողովակ:
Ռազմիկ Թ.-ն հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: