ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գնացքի տակ ընկած կինը որպես անհայտ կորած որոնվողն էր

Գնացքի տակ ընկած կինը որպես անհայտ կորած որոնվողն էր
Ինչպես տեղեկացրել էինք՝ ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հունիսի 30-ից որպես անհայտ կորած որոնվում էր 1974 թ. ծնված Անուշ Գասպարյանը /բնակվում էր Շրջանցիկ թունել 52 հասցեում գտնվող «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն» ՊՈԱԿ-ում, տառապում էր «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» հիվանդությամբ/:
Նաև հայտնվել էր, որ հուլիսի 2-ին, ժամը 23.40-ի սահմաններում, Եղվարդ-Նոր Հաճն վազուրդի 38-րդ կմ հատվածի 6-րդ կետում բեռնատար գնացքը վրաերթի էր ենթարկել երկաթգծի վրա նստած, անձը չպարզված մոտ 40-45 տարեկան կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այնուհետև հուլիսի 3-ին հիվանդանոցում մահացել:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ անձը չպարզված մոտ 40-45 տարեկան կինը որպես անհայտ կորած որոնվող  Անուշ Գասպարյանն էր:
Քննությունը շարունակվում է: 
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: