ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գնելու պատրվակով խաբեությամբ վերցրել է «Ֆորդ Սկարպիոն» մակնիշի ավտոմեքենան և դիմել փախուստի

17.06.2013 12:02 Խարդախություն

Օրերս մի քաղաքացի ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում էր տվել, որ հունիսի 11-ին, ժամը 18.00-ին, ոմն Արեն Դավիթաշեն թաղամասում, գնելու պատրվակով, վերցրել է իր «Ֆորդ Սկարպիոն» մակնիշի ավտոմեքենան, սակայն վստահությունը չարաշահելով՝ խաբեությամբ տիրացել է ավտոմեքենային ու դիմել փախուստի:
Հետաքննությամբ պարզվել է, որ Արենը Վանաձորի բնակիչ, 1981 թ. ծնված Արեն Ղ.-ն է:
Ձեռնարկվում են միջոցառումներ նրան և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: