Տաշիրի ոստիկանները հետախուզվողին հայտնաբերեցին Գոգավանի սահմանային անցակետում
 
                                            ՆԳՆ ոստիկանության Տաշիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեկտեմբերի 4-ին Գոգավանի սահմանային անցակետում հայտնաբերվել, ձերբակալվել և Տաշիրի բաժին է տարվել 38-ամյա Հովսեփ Չ.-ն: Նա օգոստոսի 8-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 462-րդ հոդվածի (Վարժական հավաքից խուսափելը) մեղադրանքով:
 Խափանման միջոցը՝ ստորագրություն: 
Հովսեփ Չ.-ն ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 
    					 
    					 
    					 
    					 
    					