ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գեղաշենցի երիտասարդը, գողացած մեքենայով հանդերձ, ներկայացել է ոստիկանություն

27.10.2022 11:45 Գողություն
Գեղաշենցի երիտասարդը, գողացած մեքենայով հանդերձ, ներկայացել է ոստիկանություն

Ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում տված տղամարդը հայտնել էր, որ հոկտեմբերի 25-ի ժամը 00.30-ից 05.30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցի բանկի մոտից գողացել են իր «ՎԱԶ-2107» մակնիշի մեքենան:
Դեպքի առթիվ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկանության Կոտայքի բաժնի հերթապահ մասի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հոկտեմբերի 26-ին Գեղաշեն գյուղի 30-ամյա բնակիչը, «ՎԱԶ-2107»-ով հանդերձ, ներկայացել է Կոտայքի բաժին: Նա ձերբակալվել և ներկայացվել է Աբովյանի քննչական բաժին:
Քրեական վարույթը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: