Գողացել են դիզելային վառելիք
12.12.2014 13:50
Գողություն
Դեկտեմբերի 12-ին, ժամը 2.10-ին, Սոթքի ոսկու հանքի անվտանգության աշխատակցից ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ դեկտեմբերի 11-ին, ժամը 23.30-ի սահմաններում, Սոթքի ոսկու հանքի վարչական շենքերի տարածքում, ծառայություն կատարելու ժամանակ կայանատեղում կայանված բեռնատար ավտոմեքենաներից դիզելային վառելիք գողանալու պահին բռնվել են եղբայրներ՝ 1982 թ. ծնված Գրիշա և 1987 թ. ծնված Գեղամ Կ.-երին, որոնք հիշյալ ավտոմեքենաներից գողացել են 60 լ դիզելային վառելիք:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: