Գողացել է բջջային հեռախոս
21.11.2014 11:07
Գողություն
Նոյեմբերի 19-ին, ժամը 13.00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1965 թ. ծնված Վրեժ Ա.-ին:
Պարզվել է, որ Վրեժ Ա.-ն նոյեմբեր ամսվա սկզբին Երևանի Կ.Ուլնեցու և Ա.Ահարոնյան փողոցների խաչմերուկում գտնվող սննդի կետի սեղանից գողացել է 1992 թ. ծնված Սուրեն Պ.-ի բջջային հեռախոսը:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: