ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել է դրամապանակը

04.05.2016 14:56 Գողություն
Մայիսի 3-ին, ժամը 13.30-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի ծառայողները Գայի պողոտայում գտնվող «Վիվասելի» գրասենյակի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1987 թ. ծնված  Լևոն Ա.-ին և 1986 թ. ծնված Էդգար Վ.-ին:
Պարզվել է, որ Լևոն Ա.-ն մայիսի 2-ին, ժամը 19.40-ին, Նոր Նորքի վարչական տարածքում, թիվ 63 երթուղային ավտոբուսում, 1978 թ. ծնված Լիանա Գ.-ի պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է 15.000 դրամ, 10 դոլար, 5 եվրո և այլ թղթադրամներ` պատճառելով մոտ 30.000 դրամի վնաս:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: