ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողացել է տարեց տղամարդու գումարը

07.07.2016 13:35 Գողություն
Հուլիսի 6-ին, ժամը 10.45-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Երևանի Մամիկոնյանց փողոցի թիվ 8 հասցեի դիմացից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1970 թ. ծնված Արմեն Ա.-ին, ում խուզարկությամբ հայտնաբերվել է 6000 դրամ:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 9.45-ին, Երևանի Բաղրամյան պողոտայի և Պռոշյան փողոցի խաչմերուկում Արմեն Ա.-ն նշված գումարը գողացել է թիվ 24 երթուղայինի ուղևոր՝ 84-ամյա  Գրիգոր Ն.-ի գրպանից:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: