ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մտել էր հարևանի տուն և փող էր գողացել

08.02.2024 16:43 Գողություն
Մտել էր հարևանի տուն և փող էր գողացել

Փետրվարի 6-ի կեսգիշերին մոտ ոստիկանության Տավուշի բաժին հաղորդում է տվել Այգեպար գյուղի 72-ամյա մի բնակիչ. ժամը 17-ից ժամը 17.30-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը, օգտվելով տանը մարդ չլինելու և բանալին դռան փականի վրա լինելու հանգամանքից, մուտք էր գործել նրա բնակարան և գողացել 300 հազար դրամ:
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ գողությունը կատարել էր 30-ամյա համագյուղացին: Նա ներկայացվել է Տավուշի բաժին, որտեղ խոստովանել է արարքը:
Գողոնը հայտնաբերվել է:
30-ամյա կինը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Բերդի քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: