ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

72-ամյա տատի տնից փող ու զարդեր էին գողացել

13.10.2022 13:47 Գողություն
72-ամյա տատի տնից փող ու զարդեր էին գողացել

Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում էր տվել Կապան քաղաքի մի բնակչուհի: Հայտնել էր, որ հոկտեմբերի 5-ից հոկտեմբերի 7-ի ժամը 15.00-ն ընկած ժամանակահատվածում մուտք են գործել թոշակառու մոր բնակարան և գողացել 900 000 դրամ ու ոսկյա երեք զարդ:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Կապանի ոստիկանները պարզել են, որ գողությունն արել են 72-ամյա տանտիրուհու 23-ամյա թոռնուհին և նրա 32-ամյա ամուսինը: Նրանք ներկայացվել են Կապանի բաժին, որտեղ 32-ամյա երիտասարդը հայտնել է, որ հափշտակած փողը և ոսկյա զարդերը թաքցրել են Երևան քաղաքում վարձակալած բնակարանի ավտոտնակում:
Թոռնուհին ու ամուսինը ներկայացվել են նախաքննական մարմնին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: