Որդին նկուղից 10.000.000 դրամ և 4.500 դոլար է գողացել
Հուլիսի 15-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին մի տղամարդուց հաղորդում է ստացվել, որ հուլիսի 13-ի ժամը 11.00-ից մինչև հուլիսի 15-ն ժամը 20.00-ն ընկած ժամանակահատվածում, Ն.Տիգրանյան փողոցի շենքերից մեկի՝ իրեն պատկանող նկուղից 28-ամյա որդին գողացել է 10.000.000 դրամ և 4.500 դոլար:
Ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ երիտասարդը հուլիսի 16-ին, ժամը 00.30-ին, ներկայացրել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: