Օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից՝ գողացել էր ակնալիջցու «ՎԱԶ-2106»-ը
Նոյեմբերի 28-ին ՆԳՆ ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ նոյեմբերի 27-ի ժամը 22.30-ից նոյեմբերի 28-ի ժամը 8.30-ն ընկած ժամանակահատվածում Ակնալիճ գյուղի իր տան մոտից, օգտվելով դուռը բաց լինելու հանգամանքից, գողացել են «ՎԱԶ-2106» մակնիշի մեքենան:
ՆԳՆ ոստիկանության ՔՈԳՎ, Արագածոտնի, Արմավիրի մարզային վարչությունների և Մեծամորի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է գողությունը կատարողի ինքնությունը:
Հետագա միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Բարձրաշեն գյուղի 33-ամյա բնակիչը հայտնաբերվել, ձերբակալվել և տարվել է ոստիկանության Մեծամորի բաժին:
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: