Գողացել էր հյուրընկալի տնից
04.09.2019 16:37
Գողություն
Ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները սեպտեմբերի 3-ին, ժամը 10.40-ին, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել Նորաշեն համայնքի 20-ամյա մի բնակչի, որը խոստովանական բացատրություն է տվել, որ 2019թ. օգոստոսի 28-ին, ժամը 20-ի սահմաններում, հյուրընկալված լինելով հարևանուհուն՝ հյուրասենյակից գողացել է սավան, լապտեր, երեք կրիչ, չորս կրակայրիչ:
Գողոնը մասամբ առգրավվել է:
Նախապատրաստվուն են նյութեր:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: