Գողացված բջջայինն առգրավվել է
23.11.2013 11:47
Գողություն
Նոյեմբերի 22-ին, ժամը 11.30-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1972 թ. ծնված Մկրտիչ Ս.-ին: Նա խոստովանել է, որ նոյեմբերի 20-ի երեկոյան հյուրընկալվելով ծանոթի տանը` գողացել է բջջային հեռախոս:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է քննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: