ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գիշերային շրջագայության ժամանակ Արարատի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

29.02.2024 16:59 Գողություն
Գիշերային շրջագայության ժամանակ Արարատի ոստիկանները գողության դեպք են բացահայտել

ՆԳՆ ոստիկանության Արարատի բաժնի Արարատի բաժանմունքի քրեական հետախույզները փետրվարի 27-ին, գիշերային շրջագայության ժամանակ, ՈԿՖ բանավանի տարածքում նկատել են «Ֆորդ» մակնիշի մեքենա: Ստուգման նպատակով կանգնեցրել են այն: Մեքենայի բեռնախցիկի ակնհայտ տեսանելի մասում ոստիկանները նկատել են ալյումինե մալուխներ: Արարատցի 22-ամյա վարորդը հայտնել է, որ դրանք գողացել է ՈԿՖ բանավանի էլեկտրակայանից: Հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Արարատի բաժանմունք, իսկ «Ֆորդը» տեղափոխվել է բաժանմունքի հատուկ պահպանվող տարածք:

Տեղամասի պետից ընդունվել է հաղորդում:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վեդիի քննչական բաժին:

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: