ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողին հայտնաբերելով՝ ոստիկանները ջրի երես են հանել համանման մի շարք հանցագործություններ ևս

24.09.2014 10:56 Գողություն

Սեպտեմբերի 12-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում էր ստացվել, որ տեխնիկական միջոցների գործադրմամբ ճաղավանդակը պոկելով՝ Նոր Խարբերդի մի ամառանոցի 2-րդ հարկի պատշգամբից գողացել են զոդման սարքը և օդորակիչը, այնուհետև կոտրելով պատշգամբից սենյակ տանող դուռը՝ մտել են ներս, սակայն ոչինչ չգողանալով՝ հեռացել են` պատճառելով 100.000 դրամի նյութական վնաս:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է 1991 թ. ծնված Ռոբերտ Հ.-ն, որը սեպտեմբերի 22-ին, ժամը 18.30-ին, Նոր Խարբերդից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն: Նա խոստովանել է նաև, որ Նոր Խարբերդից կատարել է մի շարք բնակարանային գողություններ ևս:
Ձեռնարկվում են միջոցառումներ տուժած տանտերերին հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: