ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողոնը մասամբ հայտնաբերվել է

01.08.2013 14:17 Գողություն
Հուլիսի 31-ին, ժամը 20.30-ին,  ոստիկանության Տավուշի մարզային վարչության և Իջևանի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Այգեհովիտ գյուղից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1975 թ. ծնված Սասուն Ա.-ին, որը խոստովանել է, որ ս/թ փետրվարին Այգեհովիտ գյուղում գտնվող, 1952 թ. ծնված Սերժիկ Շ.-ին պատկանող խանութի պատուհանը կոտրելով, դրսի կողմից, հարմարեցված փայտյա ձողի միջոցով, խանութից հանել և գողացել է տարբեր տեսակի հագուստներ` պատճառելով մոտ 150.000 դրամի նյութական վնաս:
Գողոնը մասամբ հայտնաբերվել է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: