ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողոնն առգրավված է

07.01.2015 13:20 Գողություն
Հունվարի 5-ին, ժամը 12.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի  և ՊՊԾ գնդի 4-րդ վաշտի ծառայողները Երևանի Անդրանիկի փողոցի թիվ 158 շենքի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1992 թ. ծնված Գագիկ Ս.-ին, որի խուզարկությամբ հայտնաբերվել է ավտոմեքենայի պլաստմասե կտոր:
Գագիկ Ս.-ն խոստովանել է, որ նշվածը նույն օրը, ժամը 04.30-ին, գողացել է Անդրանիկի փողոցի թիվ 145 շենքի բակում կայանված «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայից: 
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:
`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: