Գողությունից օրեր անց Աշտարակի ոստիկանները բռնեցին կատարողին ու հայտնաբերեցին գողոնը
06.04.2022 17:04
Գողություն
Ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Մասիս քաղաքի 38-ամյա մի բնակիչ Աշտարակ քաղաքում գողություններ է անում: Օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ապրիլի 1-ին քրեական հետախույզները կասկածվողին Ալիխանյան փողոցում հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին բաժին:
Պարզվել է, որ նա մարտի 27-ին նույն փողոցի էլեկտրասյուների վրայից 315 մետր ալյումինե մալուխ էր գողացել ու թաքցրել մոտակա շենքերից մեկի բակում: Նշված տարածքի զննությամբ գողոնը հայտնաբերվել է:
Հանգամանքները քննությամբ պարզվում են:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: