ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Նոր Նորքի քրեական հետախույզները բնակարանային գողության դեպք են բացահայտել

23.09.2022 16:03 Գողություն

Սեպտեմբերի 20-ին, երեկոյան ժամը 9-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնում հաղորդում էր ստացվել Մոլդովական փողոցի մի բնակչից: Ըստ նրա` առավոտյան տնից դուրս էր եկել, իսկ երեկոյան վերադառնալով՝ նկատել էր, որ տնից գողություն է կատարվել: Տարել էին փող, ոսկյա զարդեր ու բջջային երկու հեռախոս:
Դեպքի վայր մեկնել էին օպերատիվ-քննչական խմբեր, փորձաքրեագետներ։ Պարզվեց՝ տան մուտքի դուռը բացել էին տեխնիկական միջոցների գործադրմամբ:
Բնակարանային գողության փաստով տարածքային քննչական մարմնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, իրականացվել էին մի շարք միջոցառումներ: Գործի էին անցել բաժնի քրեական հետախույզները, և արդեն հաջորդ օրը` սեպտեմբերի 21-ին, նրանց օպերատիվ աշխատանքը արդյունք տվեց։ Ստացվեց տեղեկություն, որ բնակարանային գողությունը կարող է կատարած լինել հարևան շենքի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ: Հենց Մոլդովական փողոցում էլ ցերեկվա ժամը 1-ին նա ձերբակալվել է ու ներկայացվել քննչական բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: