Գողության երկրորդ մասնակիցը հայտնաբերվեց երեք տարի անց
2010 թ. հուլիսի 21-ին ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Կ.Դեմիրճյանի անվան ՄՀՀ» ՓԲԸ պահեստային մասից 183 տուփ լամինատ, իսկ տանիքից` 50 հատ տանիքի ծածկի համար նախատեսված պղնձյա թիթեղ գողանալու համար բերման է ենթարկվել Ա. Կիրակոսյանը:
Ս/թ. հունիսի 19-ին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, նշված գողության կատարմանը մասնակից լինելու կասկածանքով, Մոլդովական փողոցի թիվ 70/3 շենքի մոտից բերման է ենթարկվել 1987 թ. ծնված Էդվարդ Ա.-ն:
Նախապատրաստված նյութերը և Էդվարդ Ա.-ն հանձնվել են ոստիկանության Մալաթիայի քննչական բաժին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: